Թուրքիան պատրաստ է աջակցել ԱՄՆ-Իրան բանակցային գործընթացին

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը մայրաքաղաք Դոհայում հանդիպել է Կատարի վարչապետ և ԱԳ նախարար Մուհամմեդ բին Աբդուրրահման ալ-Սանիի հետ և համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել, որ Թուրքիան պատրաստ է աջակցել ԱՄՆ-Իրան բանակցային գործընթացին։

Ֆիդանը նշել է, որ Անկարան դեմ է տարածաշրջանում պատերազմի վերսկսմանը՝ ընդգծելով, որ «պատերազմը լուծում չէ» և կարող է բերել նոր ապակայունացման ու տնտեսական ճգնաժամի։

Թուրքիայի ԱԳ նախարարը նաև կարևորել է Հորմուզի նեղուցի բաց կարգավիճակով պահպանելը՝ նշելով, որ դրա փակ լինելը վտանգ է ներկայացնում համաշխարհային տնտեսության, ինչպես նաև էներգետիկ և տարածաշրջանային անվտանգության համար։

Ֆիդանը հայտարարել է նաև, որ Թուրքիան և Կատարը շարունակում են աջակցել տարածաշրջանային ճգնաժամերի կարգավորմանը «դիվանագիտական և միջնորդական ճանապարհով»։

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա փետրվարի 28-ին Իսրայելը և ԱՄՆ-ը համատեղ ռազմական հարձակում էին իրականացրել Իրանի վրա, ինչից հետո էլ Իրանը սկսել էր թիրախավորել նաև Մերձավոր Արևելքի այն պետություններին, որտեղ կան ամերիկյան ռազմաբազաներ: Այժմ կողմերի միջև հայտարարվել է հրադադար (մերթընդմերթ խախտումներով) և բանակցություններ են ընթանում վերջնական խաղաղության շուրջ:

Ermenihaber

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *