Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին զգուշացրել է Իսրայելի հետ «դավադրության մեջ մտնող» պետությունների պատասխանատվության մասին։
«Թշնամությունը մեծ իսլամական ժողովրդի՝ Իրանի ժողովրդի հետ, հիմար արկած է։ Իսրայելի հետ դավադրությունը, այս դեպքում, աններելի է։ Նրանք, ովքեր Իսրայելի հետ դավադրության մեջ են մտնում՝ պառակտում սերմանելու նպատակով, պատասխանատվության կենթարկվեն», – գրել է Արաղչին X սոցիալական ցանցում։
Նրա խոսքով՝ «Նեթանյահուն այժմ հրապարակայնորեն բացահայտեց այն, ինչ իրանական անվտանգության ծառայությունները վաղուց էին փոխանցել մեր ղեկավարությանը»։