Սի Ցզինպինը նշել է ԱՄՆ-ի հետ միասին «Ֆուկիդիդեսի թակարդից» խուսափելու անհրաժեշտությունը

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինը նշել է, որ Չինաստանի և ԱՄՆ-ի երկկողմ հարաբերություններում կարևոր է խուսափել «Ֆուկիդիդեսի թակարդից»։ Այս մասին նա հայտարարել է Պեկինի Ժողովրդական ժողովների տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ընթացքում։

«Կկարողանա՞ն Չինաստանն ու ԱՄՆ-ը հաղթահարել այսպես կոչված Ֆուկիդիդեսի թակարդը և ստեղծել մեծ տերությունների միջև հարաբերությունների նոր մոդել… սրանք պատմության, աշխարհի և ժողովուրդների կողմից առաջադրված հարցեր են», — ասել է Սի Ցզինպինը։

ՉԺՀ նախագահը ընդգծել է, որ ներկայում միջազգային իրավիճակը անկայուն է, ուստի Չինաստանն ու ԱՄՆ-ը պետք է ձգտեն համատեղ ապահովել կայունությունը աշխարհում։

«Ֆուկիդիդեսի թակարդ» տերմինը նշանակում է իրավիճակ, երբ արագ զարգացող տերությունն ու արդեն առաջատար դիրք զբաղեցնող պետությունը մտնում են մրցակցության մեջ, որը վերաճում է հակամարտության։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *