Մեկուկես ամիս անց հիվանդանոցում մահացել է Գողթ գյուղում 8-ամյա դստեր հետ վրաերթի ենթարկված 48-ամյա կինը

Մայիսի 12-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մահացել է մարտի 29-ին, Կոտայքի մարզի Գողթ գյուղում 8-ամյա դստեր հետ վրաերթի ենթարկված 48-ամյա Իսկուհի Պ․-ն, հաղորդում է Shamshyan.com–ը։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ մարտի 29-ին վրաերթ էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում «Hyundai Kona» մակնիշի ավտոմեքենան Գողթ բնակավայրում՝ գլխավոր փողոցում, վրաերթի էր ենթարկել 2 հետիոտնի։

Վարորդը փախուստի չէր դիմել, ահազանգել էր շտապօգնություն և օգնել էր օպերատիվորեն ժամանած Գառնիի ամբուլատոր կենտրոնի շտապօգնության բժիշկներին վիրավորներից մեկին տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ մյուսին քաղաքացիների օգնությամբ տեղափոխել էին Ուիգմոր Կանանց և Երեխաների հիվանդանոց։ Վարորդը ենթարկվել էր սթափության փորձաքննության․ եղել է սթափ։ Կայքի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները մայր ու դուստր էին․ երեխան՝ 8 տարեկան, մայրը՝ 48 տարեկան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *