Խի՞ եք հազում, առողջապահության ապահովագրություն ունեք, գնացեք ստուգվեք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավտոբուսում քաղաքացիների հետ զրույցի ընթացքում անդրադարձել է առողջապահական ապահովագրության թեմային։

Փաշինյանը, նկատելով, որ տարեց քաղաքացին հազում է, խորհուրդ է տվել դիմել բժշկական ստուգման՝ հիշեցնելով, որ հնարավոր է օգտվել առողջության ապահովագրությունից։ Ի պատասխան՝ քաղաքացին նշել է, որ նախընտրում է բժիշկներից հեռու մնալ և անհրաժեշտության դեպքում մեղր օգտագործել։

«Խի՞ եք հազում, առողջապահության ապահովագրություն ունեք, գնացեք ստուգվեք»,-նշել է նա:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *