Թայվանի հարցի կարգավորման սխալ մոտեցումը կարող է հրահրել Պեկինի և Վաշինգտոնի միջև բախման։ Այս մասին հայտարարել է ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Թայվանի հարցը չին-ամերիկյան հարաբերություններում ամենակարևորն է։ Եթե այն կարգավորվի պատշաճ կերպով, երկու երկրների հարաբերությունները կկարողանան պահպանել ընդհանուր կայունությունը։ Եթե ոչ, երկու պետությունները կբախվեն կամ նույնիսկ հակամարտության մեջ կմտնեն, ինչը երկկողմ կապերի ողջ համալիրը կդնի ծայրահեղ վտանգավոր դրության մեջ»,- ասել է Սի Ծինփինը։
ՉԺՀ նախագահը հավելել է, որ կղզու անկախության ձգտումը և տարածաշրջանում խաղաղությունը բացառում են միմյանց։ Նրա խոսքով՝ Թայվանի նեղուցում կայունության պահպանումը կարևորագույն գործոն է Չինաստանի և Միացյալ Նահանգների հարաբերությունների համար։
Նշենք, որ չնայած Վաշինգտոնը պաշտոնապես ճանաչում է մեկ Չինաստանի քաղաքականությունը, ըստ որի Թայվանը Չինաստանի անբաժանելի մասն է, նա օրենքով պարտավորված է օգնել վերջինիս պաշտպանվել և զենք է վաճառում կղզուն։
Սա մշտական լարվածության աղբյուր է Պեկինի և Վաշինգտոնի միջև: