Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ Ռավանչին Թեհրանում օտարերկրյա դեսպանների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ մեկնաբանել է Իսլամաբադում կայանալիք ԱՄՆ-Իրան բանակցությունները․ գրում է Al Jazeera-ն։
«Համաձայնություն է ձեռք բերվել, որ Իրանի 10 կետանոց ծրագիրը կլինի բանակցությունների հիմքում», – ասել է Ռավանչին։
Նա նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ ողջունում է դիվանագիտությունն ու երկխոսությունը, «բայց ոչ այնպիսի երկխոսություն, որը հիմնված է կեղծ տեղեկատվության վրա» և հիմք է ստեղծում Իրանի դեմ նոր ռազմական ագրեսիայի համար։
«Մենք չենք ուզում հրադադար, որը թույլ կտա ագրեսոր թշնամուն վերազինվել և կրկին հարձակվել», – հավելել է Ռավանչին։