Դավիթ Իշխանյանի կուսակիցների, Դավիթ Բաբայանի աջակիցների խոսույթը չի նպաստում, որ նրանց ազատ արձակեն․ Փաշինյանի ճեպազրույցը՝ կետերով

Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ընթացքում պատասխանել է լրագրողների հարցերին։ Ճեպազրույցի որոշ առանցքային կետեր ներկայացնում ենք ստորև․

  • Դավիթ Իշխանյանի կուսակիցների, Դավիթ Բաբայանի աջակիցների խոսույթը չի նպաստում, որ նրանց ազատ արձակեն։
  • Մարտի 1-ը բացահայտված է, որովհետև քրեական գործում բոլոր նյութերը կան, բոլոր փաստերը կան, և պարզ է, որ մարտի 1-ը Ռոբերտ Քոչարյանի կողմից կազմակերպված իրադարձություն է:
  •  Այս ընտրությունները աշխարհաքաղաքական ենթատեքստ կամ համատեքստ չունեն․ չի էլ կարող ունենալ։ Հայաստանը որդեգրել է բալասավորված ու բալանսավորման քաղաքականություն։ Եվ մեր քաղաքականության մեջ ոչ մի դավադրություն, ոչ մի «ընդդեմ» գործողություն չկա։
  • Գործնականում ամենօրյա աշխատանք է գնում TRIPP-ի շուրջ։
  • Մեր ցանկությունն ու քաղաքական ծրագիրն այն է, որ ունենանք սահմանադրական մեծամասնություն։ Դեռ քարոզարշավ է ընթանում, վաղ է ասել՝ մեկ կուսակցություն կկարողանա՞ մեծամասնություն ձևավորել, թե՞ ոչ։
  • Մոդուլյար ատոմակայանի կառուցման հարցում ՀՀ-ն քաղաքական ընտրություն չի անելու։

Այն դպրոցների տնօրենները, որոնց հետ կապված խնդիր կա, աշխատանքից ազատման դիմումներ են գրել։ Հիմա ծառայողական քննություն կիրականացնենք, ու այնտեղ, որտեղ պարզվի՝ ապօրինի հրահանգ է եղել, աշխատանքից կազատվեն։


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *