
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կատակել է, որ մինչ նախագահ Դոնալդ Թրամփը այցով գտնվում է Չինաստանում, իրեն զգում է «Տանը մենակ» ֆիլմի հերոսի պես։
«Ես նախագահի հետ ուղևորությունների չեմ գնում։ Նման օրերին ես երբեմն ինձ զգում եմ ինչպես Մաքոլեյ Քալկինը «Տանը մենակ» ֆիլմից։ Ես մտնում եմ Սպիտակ տուն, և այնտեղ լիակատար լռություն է, այնտեղ ոչ ոք չկա, և ես միանգամից չեմ հասկանում, թե ինչ է կատարվում», – ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։
Վենսը նշել է, որ արտերկրյա այցերի ժամանակ Թրամփին չի ուղեկցում՝ Գաղտնի ծառայության անվտանգության արձանագրությունների համաձայն։
Նշենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետական այցով գտնվում է Չինաստանում։