Գյումրիի 102-րդ ռազմաբազան պիտի գործի ՀՀ օրենքներին համապատասխան. Փաշինյան

Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան, անկախ Ռուսաստանի օրենքներից, պետք է գործի Հայաստանի օրենսդրության շրջանակներում։ Մայիսի 14-ին լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է արձակուրդում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը գլխավորում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը։

Նա նաև նշել է, որ եղել են դեպքեր, երբ մարդիկ ձերբակալվել են Ռուսաստանի հարցման հիման վրա, ինչպես նաև դեպքեր՝ երբ ձերբակալությունները եղել են ԱՄՆ-ի հարցմամբ։

«Եղել են արտահանձնման դեպքեր, եղել են նաև իրավիճակներ, երբ նման հարցումները մերժվել են։ Պատահում է նաև, որ նույն անձը միաժամանակ հետախուզվում է մի քանի երկրների կողմից»,- ընդգծել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ երբ որևէ բլոգերի կամ ակտիվիստի ձերբակալության շուրջ աղմուկ է բարձրանում, նման դեպքերը կարգավորվում են։ «Եթե տվյալ անձը հետախուզման մեջ է, իրավապահները պարտավոր են գործել համապատասխան նորմերի շրջանակում և պարզել հետախուզման պատճառները»,- եզրափակել է Փաշինյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *