Մենք անհամբեր սպասում ենք բանակցություններին․ կարծում եմ՝ դրանք դրական կլինեն․ Իրանի հետ կայանալիք բանակցությունների համար Պակիստան մեկնելիս ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
«Եթե իրանցիները պատրաստ են բարեխղճորեն բանակցել և ձեռք մեկնել, դա մի բան է, իսկ եթե նրանք փորձեն մեզ խաբել, ապա կտեսնեն, որ բանակցող թիմին մոլորեցնելն այնքան էլ հեշտ չէ։ Նախագահը մեզ տվել է հստակ ուղեցույցներ․ տեսնենք՝ ինչպես կզարգանան իրադարձությունները», – ասել է Վենսը։