Թրամփը շատ առանձնահատուկ է համարում ԱՄՆ-ի և Չինաստանի միջև հարաբերությունները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ամերիկա-չինական հարաբերությունները բնութագրել է որպես «չափազանց առանձնահատուկ» և առաջարկել է բաժակ բարձրացնել երկու երկրների ժողովուրդների ամուր կապերի պատվին։

«Կցանկանայի բաժակ բարձրացնել և կենաց առաջարկել՝ ի պատիվ ամերիկյան ու չինական ժողովուրդների հարուստ և ամուր կապերի։ Սրանք չափազանց առանձնահատուկ հարաբերություններ են, և ես ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ձեզ», — ասել է Թրամփը Պեկինում կայացած հանդիսավոր ընդունելության ժամանակ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *