Ուկրաինան ռմբակոծելով՝ Ռուսաստանը ցույց է տալիս իր թուլությունը․ Մակրոն

«Ուկրաինական քաղաքների ու խաղաղ բնակիչների ուղղությամբ անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով նոր զանգվածային հարված հասցնելով (որն ամենախոշորն էր վերջին չորս տարվա ընթացքում), Ռուսաստանն է՛լ ավելի է խորացնում իր ագրեսիան»։ Այս մասին X սոցիալական ցանցում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Սա բացահայտում է այն ողջ կեղծավորությունը, որով նա բանակցում էր վերջին մի քանի օրվա փխրուն զինադադարի շուրջ։

Ռմբակոծելով խաղաղ բնակիչներին՝ Ռուսաստանը ցույց է տալիս ոչ թե իր ուժը, այլ ավելի շուտ՝ թուլությունը. ռազմական ճակատում նրա լուծումները սպառվում են, և նա չգիտի, թե ինչպես վերջ տալ իր ագրեսիվ պատերազմին։

Ֆրանսիան սատարում է Ուկրաինային ու ուկրաինացի ժողովրդին և կշարունակի ջանքեր գործադրել՝ մարտական գործողությունների դադարեցումը և Ուկրաինայի համար արդար ու տևական խաղաղության հաստատումը ապահովելու համար, քանի որ դա կերաշխավորի Ուկրաինայի և ողջ Եվրոպայի անվտանգությունը»,- գրել է Ֆրանսիայի նախագահը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *