«ԵԱՏՄ-ն մոտենում է իր վախճանին». Սամսոն Գրիգորյան

«ԵԱՏՄ-ն մոտենում է իր վախճանին». Սամսոն Գրիգորյան

Գործարար Սամսոն Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե չեք նկատել.
     ԵԱՏՄ-ն արդեն մոտենում է իր վախճանին և այդ վախճանի կնքահայրը կլինի հենց դրա ծնող Ռուսաստանը։
     Իր նոր օրենքներով և պահանջներով Ռուսաստանն արդեն ԵԱՏՄ-ն գլխացավանք է դարձրել մյուս պետությունների համար՝ մարքեթփլեյսերը չեն կարողանում ազատ ապրանքները առաքել, ներմուծող տնտեսվարողներից ԱԱՀ-ն կանխավճարով են պահանջում, Ռուսաստանից դուրս արված մաքսազերծումներին չեն վստահում, աշխատուժի համար բազմաթիվ արգելանքներ են դնում, դրամային շարժը խստագույնս արգելակվում է և այսպես շարունակ։
     Փաստացի «ազատ տնտեսական գոտի» հասկացությունը, որը ԵԱՏՄ հենց գաղափարն է, կարելի է ասել, արդեն գոյություն չունի բոլոր անդամ պետությունների համար։ Մնացել է զուտ կարկասը, որի փլուզումն էլ, կարծում եմ, իրեն շատ սպասել չի տա։
     ՀԳ. դե իսկ ՀԱՊԿ-ն էն գլխից մահացած ծնունդ էր։
     Մի հատ էլ ՀԳ.
     Էս ընտրություններն անցնեն, հանգիստ մեր գործերից խոսենք, թե չէ հիմա ինչ գրես կամ սրանց, կամ նրանց ջրաղացին ես ջուր լցնում»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *