
Նախնական ապացույցները ցույց են տալիս, որ Ռուսաստանը մայիսի 14-ի գիշերը Կիևին հարվածելու համար օգտագործել է Kh-101 օդ-երկիր դասի թևավոր հրթիռ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր երեկոյան ելույթում։
«Մենք մանրակրկիտ ուսումնասիրում ենք այն կոնկրետ զենքերը՝ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր, որոնք այս անգամ օգտագործել են ռուսները։ Նախնական տվյալների համաձայն՝ Kh-101 հրթիռն է հարվածել է Կիևի շենքերից մեկին։ Արտադրությունը տեղի է ունեցել այս տարվա երկրորդ եռամսյակում։ Սա նշանակում է, որ Ռուսաստանը դեռևս ներմուծում է հրթիռային բաղադրիչներ, անհրաժեշտ ռեսուրսներ և սարքավորումներ՝ ի հեճուկս միջազգային պատժամիջոցների։ Սա պետք է լինի մեր բոլոր գործընկերների իրական նպատակը՝ կանգնեցնել Ռուսաստանի` պատժամիջոցներից խուսափելու սխեմաները։ Մենք պատրաստում ենք քայլեր, որոնք կարող են ուժեղացնել մեր համատեղ արձագանքը. պատժամիջոցները պետք է ավելի ցավոտ լինեն Ռուսաստանի համար», – ասել է Զելենսկին։
Ուկրաինայի պետական արտակարգ ծառայությունը հայտնել է, որ Կիևի վրա ռուսական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի, այդ թվում՝ 2 երեխա։ Ավելի քան 50 մարդ վիրավորվել է։ Դարնիցկիի շրջանում որոնողական-փրկարարական գործողությունները շարունակվում են։