Սիմոնը դուրս մնաց «Եվրատեսիլ 2026»-ի եզրափակչից. «Paloma Rumba»-ն չհաղթահարեց կիսաեզրափակիչը

Վիեննայում ավարտվեց «Եվրատեսիլ 2026» երգի միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչ փուլը, որն այս տարի հայ երկրպագուների համար ունեցավ տխուր հանգուցալուծում։

Հայաստանի ներկայացուցիչ Սիմոնը ով հանդես եկավ 6-րդ համարի ներքո, չկարողացավ ստանալ բավարար ձայներ եզրափակիչ անցնելու համար։ Սիմոնի ելույթը «Paloma Rumba» երգով առանձնացավ իր էներգետիկայով և ստացված վոկալով։

Շատերը նշում են, որ նրան հաջողվեց ստեղծել վառ և տպավորիչ մթնոլորտ բեմում։ Չնայած մասնագետների և հանդիսատեսի դրական արձագանքներին, քվեարկության արդյունքում Հայաստանը չհայտնվեց այն երկրների ցանկում, որոնք կպայքարեն գլխավոր մրցանակի համար։ Երկրորդ կիսաեզրափակիչը համարվում էր բավականին բարդ, որտեղ ներկայացված էին բազմաթիվ ուժեղ մասնակիցներ, ինչն էլ ավելի դժվարացրեց պայքարը։

Չնայած այս անհաջողությանը, Սիմոնի «Paloma Rumba» երգն արդեն հասցրել է սիրվել եվրոպական լսարանի կողմից և զբաղեցնում է բարձր հորիզոնականներ մի քանի երկրների չարթերում։ Հայաստանը կշարունակի հետևել մրցույթի մեծ եզրափակչին արդեն որպես դիտորդ։

Թամարա Քալանթարյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *