«Հարցեր կան, որոնք կախված են օդում»․ Լավրով

«Հարցեր կան, որոնք կախված են օդում»․ Լավրով

Մայիսի վերջին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովում անդամ երկրները կկարողանան քննարկել Հայաստանը Արևմուտքի ուղեծիր ներքաշելու փորձերի հետ կապված հարցերը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Նյու Դելիում BRICS-ի նախարարական հանդիպմանը մասնակցելուց հետո կայացած ասուլիսում։

«Ճիշտ է, ես լսել եմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ զբաղված է ընտրությունների հարցերով և չի կարողանա մասնակցել Եվրասիական տնտեսական միության ղեկավարների այս հանդիպմանը։ Դա, իհարկե, տխուր կլինի, քանի որ սա լավ հնարավորություն է քննարկելու այն հարցերը, որոնք ներկայումս կախված են օդում»,- հավելել է Ռուսաստանի արտգործնախարարը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *