Արաղչին պատմել է, թե ինչու Իրանը և ԱՄՆ-ը հետաձգեցին իրանական ուրանի հարցի քննարկումը

Իրանը և ԱՄՆ-ը գրեթե փակուղի են մտել իրանական հարստացված ուրանի հարցի քննարկումներում, և այս թեմայի շուրջ ամերիկացիների հետ բանակցությունները հետաձգվել են։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտնել է Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին։

«Մեր հարստացված ուրանի թեման շատ բարդ է։ Այժմ մենք ամերիկացիների հետ եկել ենք այն եզրակացության, որ, քանի որ այս հարցը չափազանց դժվար է, և մենք գրեթե մտել ենք փակուղի, այն պետք է հետաձգել բանակցությունների ավելի ուշ փուլերի համար», – ասել է Արաղչին։

Իրանի նախարարի խոսքով՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններում Թեհրանը վստահություն չունի։ «Մեկ այլ խնդիր են հակասական ազդակները, որոնց պատճառով մեզ մոտ կասկածներ են առաջացել ամերիկյան կողմի իրական մտադրությունների վերաբերյալ։ Մենք կասկածում ենք նրանց մոտեցման լրջությանը», – նշել է նա։

«Հենց որ մենք զգանք, որ նրանք լուրջ են տրամադրված և պատրաստ են արդար ու հավասարակշռված գործարքի, իհարկե, կշարունակենք բանակցային գործընթացը», – եզրափակել է Իրանի ԱԳ նախարարը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *