
Դիլիջան համայնքի ՔՊ-ական ղեկավար Դավիթ Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել. «Քարոզարշավի 6-րդ օրը Հաղարծնում»: Տեսանյութում համայնքապետի հետ ՔՊ-ի նախընտրական բուլետները բաժանում է նաև Հաղարծին գյուղի վարչական ղեկավար Մխիթար Հովհաննիսյանը։
Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքում, համայնքի ղեկավարի որոշումներում չկա Հաղարծնի վարչական ղեկավարին արձակուրդի ուղարկելու որոշում, մենք պարզեցինք, որ նա աշխատանքի մեջ է եւ փաստորեն` աշխատանքային ժամերին ՔՊ-ի օգտին քարոզություն է անում, նախընտրական բուկլետներ բաժանում։ Դա օրենքի խախտում է, ինչի համար քրեական պատասխանատվություն է սահմանված։