Թրամփը հայտնել է ԴԱԻՇ-ի առաջնորդներից մեկի ոչնչացման մասին

Թրամփը հայտնել է ԴԱԻՇ-ի առաջնորդներից մեկի ոչնչացման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Աֆրիկայում ԴԱԻՇ-ի առաջնորդներից մեկի ոչնչացման մասին։ «Այսօր երեկոյան, իմ հրահանգով, ամերիկացի և նիգերիացի զինվորականները անթերի իրականացրել են մանրակրկիտ մշակված մի բարդ գործողություն՝ աշխարհի ամենաակտիվ ահաբեկիչ Աբու Բիլալ ալ-Մինուկիին մարտի դաշտից հեռացնելու համար»,- սոցկայքի իր էջում գրել է ԱՄՆ նախագահը։

Թրամփի խոսքով՝ ԴԱԻՇ-ի գործունեությունը զգալիորեն թուլացել է՝ ահաբեկչի լիկվիդացումից հետո․ «Նա այլևս չի ահաբեկի Աֆրիկայի բնակիչներին և չի մասնակցի ամերիկացիների դեմ ուղղված գործողությունների պլանավորմանը»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *