
Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանի գրառումը՝ կից տեսանյութով․ «16 մայիս 2026թ., ժամը 12։00 – ժամեր տևացող հորդառատ անձրև։
Իրավիճակը՝ Գյուրջյան օվկիանոսում։
Փաստացի օվկիանոսն էս պահին ավել շատ ջակուզզիի է վերածվել՝
— Նոր կառուցած հեղեղատարը շատ լավ աշխատում է։
— Հին հեղեղատարի մեջից ջորը դեպի դուրս է հորդում։
— Տարածքի գրեթե բոլոր դիտահորերից կոյուղին դեպի դուրս է հորդում։
— Որպես պահեստային ջրահեռացման համակարգ, դեպի ձորը, փորած մեծ առվի դեմը, կարծես միտումնավոր, մեծ բետոնի աղյուսով փակված է։
Նոր Նորք վարչական շրջան, Երևանի քաղաքապետարան»։