Արամ Ա-ն կմեկնի Վատիկան – ABCMEDIA

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն քառօրյա այցով կմեկնի Վատիկան․ տեղեկացնում են կաթողիկոսարանից։

Վատիկանում նախատեսված է Վեհափառի հանդիպումը Հռոմի Լևոն 14-րդ պապի հետ։

Նախատեսված են հանդիպումներ նաև Վատիկանի արտաքին հարաբերությունների պատասխանատուի, միջեկեղեցական հարաբերությունների և արևելյան կաթոլիկ եկեղեցիների պատասխանատուների և այլ բարձրաստիճան հոգևորականների հետ։

Արամ Ա կաթողիկոսը դասախոսելու է նաև Վատիկանի արևելյան համալսարանում։

Վատիկանում Վեհափառին ուղեկցելու են 11 արքեպիսկոպոս և եպիսկոպոս։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *