Դարձել է առաջին բրիտանացի միլիարդատեր սպորտսմենը

Անգլիայի ֆուտբոլի հավաքականի նախկին ավագ Դեւիդ Բեքհեմը դարձել է Մեծ Բրիտանիայում առաջին միլիարդատեր սպորտսմենը։

Այս մասին հայտնում է The Times պարբերականը։ 51-ամյա Բեքհեմի եւ նրա կնոջ՝ դիզայներ եւ երգչուհի Վիկտորյա Բեքհեմի ունեցվածքը գնահատվում է 1 միլիարդ 185 միլիոն ֆունտ, որը համարժեք է 1,6 միլիարդ դոլարին։ Զույգի ունեցվաշքը վերջին մեկ տարում կրկնապատկվել է։

The Times-ի համաձայն, դա մեծավ մասամբ կապված է այն բանի հետ, որ Բեքհեմը ներդրումներ է կատարել ամերիկյան «Ինտեր Մայամի» ակումբում, որի համասեփականատերն է հանդիսանում 2018 թվականց։

Բեքհեմի մասնաբաժինը այդ ակումբում կազմում է 300 միլիոն ֆունտ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *