Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակակ անդրադարձել է ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարելու պատճառով վարորդական իրավունքից զրկվելու կարգի մեջ հնարավոր փոփոխություններին։
«Հիմա ձեր վարորդական իրավունքները 1 տարի անց հենց վերականգնվեն, քննություն չեք հանձնի, բայց այդ տարվա համար տվյալ վարորդներին տրվում է 6 բալ՝ 13-ի փոխարեն․ այդ մեկ տարվա ընթացքում, եթե վարորդական իրավունքից չզրկվեք, հաջորդ տարի կրկին կունենաք 13 բալ։ Կա մի բայց․ եթե այդ բալերը ինչ-ինչ պատճառներով զրոյանան, ապա այլ տարբերակ չկա, քան քննություն հանձնելը»,- ասել է Փաշինյանը։