Շերեմետևո օդանավակայանի տարածքում անօդաչու թռչող սարքի բեկորներ են ընկել

2026 թվականի մայիսի 17-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 04:21-ին, Շերեմետևո օդանավակայանի տարածքում ԱԹՍ-ի բեկորների անկում է արձանագրվել, հաղորդում է օդանավակայանի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն՝ բեկորները գտնվում են ուղևորների սպասարկման գոտիներից և օդանավերից անվտանգ հեռավորության վրա։

Դեպքի վայր են մեկնել օպերատիվ ծառայությունները, ապահովվել են անհրաժեշտ անվտանգության միջոցառումները։

«Օդանավակայանի շրջանում տուժածներ և ավերածություններ չկան։

Ուղևորային տերմինալներում իրավիճակը հանգիստ է։

Շերեմետևո օդանավակայանը շարունակում է ուղևորների և օդանավերի սպասարկումը կայուն ռեժիմով»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *