Տարիների բաժանումից հետո. Մարիամ Ալեքսանյանի և եղբոր հուզիչ հանդիպումը ԱՄՆ-ում

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի համար այս ճամփորդությունը դեպի Միացյալ Նահանգներ սովորական հանգիստ չէր։ Այն սպասված ու երկարատև բաժանման ավարտ էր, որը նրան հնարավորություն տվեց կրկին գրկել իր ամենամտերիմ մարդկանց։

Դերասանուհու եղբայրը՝ Ալբերտը, կնոջ հետ միասին դեռ մի քանի տարի առաջ էր տեղափոխվել և հաստատվել ԱՄՆ-ում։ Այս ընթացքում քույր ու եղբայր ստիպված էին հեռավորության վրա պահել իրենց կապը, ինչը, ինչպես խոստովանել է Մարիամը, հեշտ չի եղել։

Մարիամն իր սոցիալական էջերում արդեն հասցրել է կիսվել առաջին տեսանյութերով ու լուսանկարներով, որտեղ երևում է նրանց հանդիպման հուզիչ ու ջերմ ակնթարթը։

Գրկախառնություններն ու ուրախության արցունքները փաստում են, թե որքան մեծ է եղել կարոտը։ Մարիամ Ալեքսանյանի հետևորդներն ու գործընկերները միանգամից ողողել են հրապարակման մեկնաբանությունների դաշտը բարեմաղթանքներով։

Առաջիկա օրերին դերասանուհին պատրաստվում է վայելել իր ամերիկյան հանգիստը՝ հարազատների շրջապատում։

Թամարա Քալանթարյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *