Աբու Դաբիի Ալ-Դաֆրա շրջանում գտնվող «Բարաքա» ատոմային էլեկտրակայանի ներքին պարագծից դուրս անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով էլեկտրագեներատորում հրդեհ է բռնկվել, հաղորդում է Al Arabiya-ն՝ հղում անելով տեղական իշխանություններին։
Աբու Դաբիի վարչակազմի մամուլի ծառայության հայտարարության համաձայն՝ արտակարգ իրավիճակների ծառայությունները արձագանքել են միջադեպին և հաստատել, որ տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել։ Հայտարարության մեջ նշվում է, որ դա չի ազդել ճառագայթային անվտանգության մակարդակի վրա։
Իշխանությունները հավելել են, որ ձեռնարկվել են բոլոր նախազգուշական միջոցները, և հետագա թարմացումները կտրամադրվեն՝ լրացուցիչ տեղեկատվության ստացմանը զուգընթաց։
Միջուկային կարգավորման դաշնային վարչությունը (FANR) հայտարարել է, որ հրդեհը չի ազդել էլեկտրակայանի անվտանգության կամ դրա հիմնական համակարգերի պատրաստվածության վրա։ FANR-ը հավելել է, որ օբյեկտի բոլոր ստորաբաժանումները շարունակում են աշխատել բնականոն ռեժիմով։