Տուգանված և գործունեությունը կասեցված գազալցակայանների աշխատակիցները բողոքի ակցիա են անցակցնում Արտաշատի Շահումյան համայնքում։
Աշխատակիցները պահանջում են վերաբացել գազալցակայանները, քանի որ նրանք արդեն մեկ տարուց ավել է մնացել են գործազուրկ։
Պնդում են, որ այն խնդիրները, որոնց համար կասեցվել են գազալցակայանների աշխատանքը, արդեն շտկվել են։
«Դատախազությունը, քննչական կոմիտեն, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը բոլոր անհրաժեշտ որոշումները ու փաստաթղթերը տրամադրել են գազալցակայանների բացման համար, սակայն անհայտ հանգամանքներում գազալցակայանները մինչ օրս բաց չեն»,- լրագրողների հետ զրույցում ասել է «Գազտոմ» գազալցակայանների ցանցի գլխավոր ֆինանսիստ Բենիկ Ալեքսանյանը։
Նա հայտնեց, որ կասեցման պատճառով այս պահին 400 մարդ մնացել է գործազուրկ, իսկ 1.5 տարվա ընթացքում բյուջե չի վճարվել 1 մլրդ 500 մլն դրամ։