Պապիկյա՛ն, քո պարտականությունը ՀՀ քաղաքացիների անվտանգությունն ապահովելն է, ոչ թե նրանց տրորելը:
Այս մասին սոցցանցում հրապարակված տեսանյութում ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյան՝ դիմելով Սուրեն Պապիկյանին:
«Քիչ առաջ տեսա, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, նկատի ունենալով ընդդիմադիր ուժերից որևէ մեկին, հայտարարում է, որ մեր ճանապարհը ովքեր փակեն, տրորելու ենք, անցնենք: Ուրեմն լսիր, պարոն Պապիկյան, քո պարտականությունը ՀՀ քաղաքացիների անվտանգությունն ապահովելն է, ոչ թե նրանց տրորելը: Առհասարակ եթե դու ի վիճակի ես ինչ-որ բան տրորելու, ուրեմն հավաքիր դ քո թիմին և Ադրբեջանի զորքերը, որոնք գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում՝ Ջերմուկում, Վարդենիսում, Սյունիքում, հավաքի և կազմակերպի, ադրբեջանցիներին տրորելով դուրս բերի Հայաստանի տարածքներից»,- նշել է Սաղաթելյանը:
Հիշեցնենք, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սպառնացել էր ընդդիմադիր ուժերին՝ ասելով. «Մենք շարունակելու ենք տրորելով անցնել ձեր վրայով»
Տեսանյութը՝ այստեղ: