Չինաստանի հարավում երկրաշարժի հետևանքով երկու մարդ է զոհվել


Աշխարհ


Չինաստանի հարավում գտնվող Գուանսի Չժուան ինքնավար շրջանում տեղի ունեցած 5.2 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ, հաղորդում է «Սինհուա» լրատվական գործակալությունը։

Փրկարարները հայտնաբերել են մեկ հոգու, որը ավելի վաղ համարվում էր անհետ կորած։ Լյուչժոու քաղաքի Լյունան շրջանում սեյսմիկ ակտիվության հետևանքով փլուզվել է առնվազն 13 բնակելի տուն։ Երկրաշարժից հետո տարհանվել է ավելի քան 7 հազար մարդ։ Չորս հոգի հոսպիտալացվել է։

Չինաստանի սեյսմոլոգիական վարչությունն ավելի վաղ գործարկել էր երկրաշարժերին արտակարգ արձագանքման չորս մակարդակներից երրորդը, որտեղ առաջինն ամենաբարձրն է։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *