Արթիկում շան մարմինը թողել են խաչի առջև՝ պոչին կպցնելով «Ուժեղ Հայաստան»-ի պաստառը

Երեկ Արթիկում շան մարմինը թողել են խաչի առջև՝ կենդանու պոչին կպցնելով «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական պաստառը։ Ֆեյսբուքյան տիրույթում այս դեպքը լայն քննադատությունների առիթ է դարձել։ Օգտատերերի գնահատմամբ սա ուղիղ հարձակում է Հայ առաքելական եկեղեցու վրա և Սամվել Կարապետյանի դեմ։

«Հրապարակ»-ին ՆԳՆ-ից հայտնեցին, որ Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնում կազմվում են համապատասխան փաստաթղթեր նախաքննական մարմին ուղարկելու համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *