ՌԴ ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել

Հակաօդային պաշտպանության միջոցները գիշերը ռուսական շրջանների վրա խոցել են ուկրաինական 50 անօդաչու թռչող սարք, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«Մայիսի 17-ի Մոսկվայի ժամանակով ժամը 21:00-ից մինչև մայիսի 18-ի Մոսկվայի ժամանակով ժամը 7:00-ն ընկած ժամանակահատվածում ՀՕՊ-ի հերթապահ միջոցների կողմից առգրավվել և ոչնչացվել է ուկրաինական 50 ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարք», – ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ դրոնները խոցվել են Բելգորոդի, Վորոնեժի, Կուրսկի, Օրյոլի, Ռոստովի, Տուլայի մարզերի, Կրասնոդարի երկրամասի, Ղրիմի և Ազովի ծովի վրա:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *