
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի գրասենյակի նախկին ղեկավար Անդրեյ Երմակի նախնական կալանքից գրավի դիմաց ազատ արձակման համար ամբողջ գումարը՝ 140 միլիոն գրիվնա գումարը (մոտ 3.1 միլիոն ԱՄՆ դոլար) վճարվել է։ Այս մասին УНИАН-ին հայտնել են Բարձրագույն հակակոռուպցիոն դատարանի մամուլի ծառայությունից։ Երմակն արդեն դուրս է եկել կալանավայրից։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի բարձրագույն հակակոռուպցիոն դատարանը մայիսի 14-ին Անդրեյ Երմակի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել 60 օր ժամկետով կալանքը՝ 140 մլն գրիվնայի չափով գրավ մուծելու հնարավորությամբ: Նրան կասկածում են հանցավոր ճանապարհով ստացված միջոցներն օրինականացնելու մեջ։
❗️Ексочільника ОП Андрія Єрмака вже випустили з СІЗО після внесення повної суми застави
За нього внесли 154 мільйони гривень — на 14 мільйонів більше, ніж було потрібно. pic.twitter.com/EpQV4fjmPU
— Breaking News (@breakingUAnews) May 18, 2026