
Արաբկիրում այսօր Փաշինյանի հետ վիճած կինը ռազմական բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրն է։ Հրանտ Պապիկյանը Հայաստանից էր մեկնել Արցախ և ծառայությունն իրականացնում էր Հադրութում։ Բռնի անհետացած է համարվում 2020թ-ից, այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն։ Ըստ լրատվականի՝ ՀՀ իշխանությունները ոչինչ չեն արել նրան հայտնաբերելու, վերադարձնելու ուղղությամբ, թեև տեղեկություններ կային, որ նա գերեվարված է, ավելին՝ գերության մեջ երբեմն օգնություն է ցուցաբերել գերեվարված մեր վիրավոր տղաներին։ Արդեն մի քանի տարի է, որ նրա գտնվելու վայրի մասին որևէ տեղեկություն չկա ու հարազատները հիմքեր ունեն կասկածելու, որ նա բռնի անհետացել է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: