Արամ Ա-ն Հռոմի պապի հետ հանդիպմանը խոսել է Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների մասին

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հանդիպել է Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ և բարձրացրել է Բաքվում մինչ օրս պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների հարցը։

Արամ Ա-ն խոսել է նաև արցախահայության վերադարձի իրավունքի մասին՝ միջազգային երաշխավորությամբ, անդրադարձել եկեղեցիների և պատմական կոթողների պահպանման հարցին, շեշտել Բաքվում պահվող կալանավորված Արցախի ղեկավարների շուտափույթ ազատ արձակման անհրաժեշտությանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *