Գոռ Մինասյանը հաղթեց համաշխարհային ռեկորդ սահմանած իրանցուն

Հնդկաստանում կայացած ծանրամարտի Ասիայի 2026 թվականի առաջնությունում Բահրեյնի հավաքականը ներկայացնող Գոռ Մինասյանը նվաճել է հաղթողի կոչումը:

31-ամյա մարզիկը երկամարտում գրանցել է 457 կգ արդյունք՝ իր կարիերայում 3-րդ անգամ հռչակվելով Ասիայի չեմպիոն:

Մինասյանի գլխավոր մրցակիցը Իրանի ներկայացուցիչ Ալիռեզա Յուսեֆին էր, որը երկամարտի 445 կգ արդյունքով արժանացավ արծաթե մեդալի: Իրանցի ծանրորդը հրում վարժությունում բարձրացրեց 261 կգ և սահմանեց համաշխարհային ռեկորդ, սակայն երկու վարժությունների հանրագումարով զիջեց առաջատարին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *