ԱՄՆ ֆինանսների նախարարությունը որոշել է երկարաձգել ռուսական նավթի ծովային մատակարարումների համար գործող բացառությունը, որի ժամկետն ավարտվել էր շաբաթ օրը, երբ մի քանի երկրներ լրացուցիչ ժամանակ են խնդրել ռուսական հումքի գնումները շարունակելու համար, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
Ըստ աղբյուրի՝ երկարաձգումը կգործի ևս 30 օր։
Ի սկզբանե Վաշինգտոնն այս ժամանակավոր մեղմացումը մտցրել էր՝ նպատակ ունենալով մեղմել նավթի համաշխարհային դեֆիցիտը և գների աճը, որոնք առաջացել էին պատերազմի ֆոնին Իրանի կողմից Հորմուզի նեղուցի փակման հետևանքով։
Այդուհանդերձ, չնայած բացառության երկարաձգմանը, այդ միջոցառումը գրեթե չի կարողացել նվազեցնել բենզինի գները ԱՄՆ-ի ներսում, որտեղ էներգետիկ շուկան շարունակում է լուրջ ճնշումների ենթարկվել համաշխարհային մատակարարումների շարունակական խափանումների պատճառով։