Վենսը ճեպազրույցների ժամանակ կփոխարինի Սպիտակ տան՝ ֆիզարձակուրդ մեկնած մամուլի քարտուղարին

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն այսօր՝ երեքշաբթի օրը, Սպիտակ տանը կպատասխանի լրագրողների հարցերին։ Այս մասին հայտնում է վարչակազմի մամուլի ծառայությունը։

Ըստ երեքշաբթի օրվա ժամանակացույցի՝ Վենսի ճեպազրույցը նախատեսված է տեղական ժամանակով ժամը 13:00-ին։

Ինչ վերաբերում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ապա նրա օրակարգում ներառված են մի քանի փակ հանդիպումներ, ինչպես նաև օրենսդիրների հանդիպման ժամանակ նշանակված ելույթը։

Հիշեցնենք, որ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը արձակուրդ է մեկնել՝ երկրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ։ Երկու շաբաթ առաջ ճեպազրույցների դահլիճում Լևիթին փոխարինել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *