
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը սկսել է դիտարկել Կուբա ռազմական ներխուժման սցենարը՝ խիստ տնտեսական պատժամիջոցների և վառելիքային շրջափակման միջոցով կղզում փոփոխությունների հասնելու փորձերի ձախողման պատճառով, հաղորդում է Politico-ն՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
«Սկզբնական հաշվարկը Կուբայի վերաբերյալ կառուցված էր այն մտքի վրա, որ պատժամիջոցների խստացման, նավթային շրջափակման, և Վենեսուելայում ու Իրանում ԱՄՆ-ի ակնհայտ ռազմական հաջողությունների համադրությունը կվախեցնի կուբացիներին և կստիպի նրանց գնալ համաձայնության։ Սակայն այժմ Իրանի հետ իրավիճակը շեղվել է նախատեսված ուղուց, իսկ կուբացիները պարզվել է՝ շատ ավելի դիմացկուն են, քան սկզբում ենթադրվում էր»,- նշել է քննարկումների ընթացքին ծանոթ աղբյուրը։