ՔՊ–ում ոչ միանշանակ ընկալվող Ամբակում Գրիգորյանը նշանակվել է ՔԿ նախագահի խորհրդական

Ամբակում Գրիգորյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական: Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: 

Ամբակում Սեյրանի Գրիգորյանի կենսագրությունը 

Ծնվել է 1978 թվականի սեպտեմբերի 30-ին Երևան քաղաքում: 

Աշխատանքային գործունեություն 

2023-2024 թթ. – ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ.

2021-IV.2023 թթ. – V.2023-XII. 2023 թթ. – ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ.

2018-2021 թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետ,

V-X.2018 թ. – ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետ.

2014-2018 թթ. – ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալ,

2013-2014 թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության 2-րդ (հատկապես կարևոր գործերի քննության) վարչության մարդկանց առևտրի (թրաֆիկինգ) թմրամիջոցների ապօրինի շրջանառության և կազմակերպված հանցագործությունների քննության բաժնի պետ.

2009-2013 թթ. – ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ.

2007-2009 թթ. – Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատախազության դատախազ, ապա՝ ավագ դատախազ.

2005-2007 թթ. – Երևանի կայազորի զինվորական դատախազության քննիչ.

2000-2005 թթ. – ՀՀ դատախազության Մարտակերտի կայազորի զինվորական դատախազության քննիչ-ստաժոր, ապա՝ քննիչ։ 

Կրթություն 

1999 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: 

Պարգևներ 

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով: 

Այլ տվյալներ 

1999-2001 թթ. – ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Հիշեցնենք, որ Ամբակում Գրիգորյանը 2023–ին նշանակվել է Քրեակատարողական ծառայության պետ և այդ պաշտոնից ազատվել է 2024–ի հոկտեմբերին։

Նշենք, որ Ամբակում Գրիգորյանի նշանակմանն ի սկզբանե դեմ է եղել ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ բացահայտ հայտնելով իր դժգոհությունը Գրիգորյանին այդ պաշտոնում նշանակելու որոշումից։

Այդ ժամանակ նա արդարադատության նախարարի Գրիգոր Մինասյանից հետաքրքրվել էր, թե Ամբակում Գրիգորյանի նշանակմամբ «Մարտի 1-ի» էջը փակո՞ւմ են, թե՞ բաց է. եթե բաց է, այդ դեպքում բոլոր քննիչները, որոնք այս գործերով մասնակցություն են ունեցել, պետք է մանրամասն ուսումնասիրվեն նշանակումներից առաջ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *