Mercedes–ը Նոր Գեղիում բախվել է «Հայ մամուլ»-ի մեքենային, ապա վրաերթի ենթարկել հետիոտնին. Կան վիրավորներ

Այսօր՝ մայիսի 19-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11:40-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Նոր Գեղի բնակավայրում՝ Ֆ. Թևոսյան փողոցում՝ գյուղապետարանի դիմաց, բախվել է «Հայ մամուլ»-ին պատկանող ավտոմեքենային, ապա վրաերթի ենթարկել հետիոտնին և մասամբ հայտնվել ջրատարում, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթար-վրաերթի հետևանքով «Mercedes»-ի վարորդն ու վրաերթի ենթարկված կինը տեղափոխվել են հիվանդանոց։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *