«The Athletic» պարբերականի հաղորդմամբ՝ հայտնի է դարձել, թե ով կփոխարինի Պեպ Գվարդիոլային «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզչի պաշտոնում:
Աղբյուրը հաստատում է, որ իսպանացի մասնագետն այս մրցաշրջանի ավարտից հետո լքելու է անգլիական ակումբը, որը գլխավորում է 2016 թվականից և որի հետ նվաճել է 20 տիտղոս։ Սպասվում է, որ նրան կփոխարինի Էնցո Մարեսկան, ով նախկինում արդեն աշխատել է Գվարդիոլայի մարզչական շտաբում:
Իտալացի մասնագետի վերջին աշխատավայրը եղել է լոնդոնյան «Չելսին», որը նա գլխավորել է 2024 թվականի հունիսից մինչև 2026 թվականի հունվարը։