Կրակոցներ Իսպանիայում․ կան զոհեր եւ վիրավորներ

Առնվազն երկու մարդ է զոհվել եւ եւս չորսը վիրավորվել՝ Իսպանիայի Ալմերիա նահանգում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով։ Այս մասին հայտնում է EFE-ն։ Համաձայն հաղորդման, դեպքը տեղի է ունեցել նախօրեի երեկոյան՝ Էլ-Էխիդո բնակավայրում։ Տուժածներից երկուսը անչափահասներ են։ Դեպքի վայր են ժամանել իրավապահները։ Բացառված չէ, որ կրակոցների հեղինակը կարող է տուժածներից մեկնումեկին ազգական լինել։ Reuters-ն էլ հայտնում է, որ կասկածյալը ձերբակալված է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *