
«Իմ կարծիքով՝ քաղաքական հետապնդումները շարունակվելու են»,- այսօր իր գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը։
«Ամեն ինչ պետք է լինի օրենքի սահմաններում։ Քաղաքական պրոցեսների ժամանակ չպետք է լինեն ապօրինություններ։ Բայց եթե նույնիսկ իշխանությունն ապօրինություններ է անում, դա էլ չի օգնելու, իրենք արդեն իրենց «չամադաններն» են հավաքում»,- ընդգծեց Կարապետյանը։