Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ֆուտբոլի ֆեդերացիան X սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում հրապարակել է ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը 2026 թվականի աշխարհի առաջնության համար, որը կկայանա գալիք ամռանը ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։
Հատկանշական է, որ հավաքականի գլխավոր մարզիչ Սեբաստիեն Դեզաբրի կողմից հրավիրված 25 ֆուտբոլիստների ցանկում է նաև Հայաստանի գործող չեմպիոն «Նոայի» դարպասապահ Թիմոտի Ֆայուլուն։
Այսպիսով, Հայաստանի Պրեմիեր լիգան իր ներկայացուցիչը կունենա ֆուտբոլային աշխարհի գլխավոր ստուգատեսում։
ԿԴՀ-ի ազգային հավաքականի ամբողջական կազմը ԱԱ-2026-ի համար ունի հետևյալ տեսքը.
Դարպասապահներ. Թիմոտի Ֆայուլու, Լիոնել Մպասի-Նզո, Մատյո Էպոլո:
Պաշտպաններ. Աարոն Վան-Բիսակա, Ժեդեոն Կալուլու, Արթուր Մասուակու, Ստիվ Կապյուադի, Ռոկի Բուշիրի, Ակսել Տուանզեբե, Շանսել Մբեմբա, Դիլան Բատուբինսիկա, Ժորիս Կայեմբե-Դիտու:
Կիսապաշտպաններ. Նոա Սադիկի, Սամյուել Մուտուսամի, Էդո Կայեմբե, Նգալայել Մուկաու, Շարլ Պիկել, Նատանայել Մբուկու, Բրայան Սիպենգա, Տեո Բոնգոնդա, Գայել Կակուտա:
Հարձակվողներ. Մեշակ Էլիա, Սեդրիկ Բակամբու, Սիմոն Բանզա, Յոան Վիսա
Armsport