Իրանը մերժում է կապիտուլյացիայի մասին ցանկացած խոսակցություն և պատրաստ է վճռականորեն դիմակայել ռազմական ագրեսիային, հայտարարել է իրավական և միջազգային հարցերով Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունները Իրանին հասցվող հարվածների «ժամանակավոր» դադարեցման մասին, որը պետք է հնարավորություն տար դիվանագիտությանը։
«Միացյալ Նահանգներն ասում է, թե «ժամանակավորապես» դադարեցրել է հարձակումները Իրանի վրա՝ բանակցություններին հնարավորություն տալու համար, բայց միևնույն ժամանակ հայտարարում է ցանկացած պահի լայնամասշտաբ հարձակման պատրաստ լինելու մասին։ Դա նշանակում է «սպառնալիքը» «խաղաղության հնարավորություն» կոչել»։
Նա ընդգծել է, որ Իրանը միասնական է և լիովին պատրաստ է ցանկացած ռազմական ագրեսիայի հետմղմանը։
«Իրանը մնում է միասնական և վճռականորեն պատրաստ է դիմակայել ցանկացած ռազմական ագրեսիայի։ Մեզ համար կապիտուլյացիան իմաստ չունի. կա՛մ մենք կհաղթենք, կա՛մ կդառնանք նահատակներ»։ Եզրզփակման խոսքում իրանցի դիվանագետը մեջբերել է նահատակ Ռաջաբ Բեյգիի խոսքերը. «Մենք մեծ ժողովուրդ ենք, գրե՛ք մեր անունը պատմության մեջ. բոլոր գույներից մենք ընտրել ենք կարմիրը, իսկ բոլոր մահերից մենք ընտրել ենք նահատակությունը»։