
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի մեդալակիր, ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը «ԱլֆաՆյուզ»-ի հետ հարցազրույցում տարակուսում է` ինչպես կարելի է լռել, երբ երկիր ենք կորցնում. «Հաճախ շրջապատում ասում են` ինչի ես մտնում էս ամեն ինչի տակ, աչք փակի, մի խառնվի, լեզու գտի հետները, վայելքների մեջ ապրի, տես մյուսներն ինչպես են անում: Իմ պատասխանը` ես կարծում եմ, որ, նախ, աստվածաշնչյան կարգախոսով` շատ տրվում է, շատ էլ պահանջվում է: Ինձ շատ է տրվել, ես պետք է ետ վերադարձնեմ իմ հայրենիքին: Երկրորդ` ինչ է նշանակում տեսնել հանցագործություն ու լռել, նշանակում է դառնալ հանցակից: Երրորդ` էլիտան` ինտելեկտուալ հատվածը երբ լռում է, խոսում է ամբոխը: Իսկ ամբոխը չի կարող դրական արդյունքի բերել: Եթե ես ինձ համարում եմ էլիտայի մաս, պարտավոր եմ կարծիքս արտահայտել, ոչ թե լռել ու համագործակցել այն շրջանակների հետ, որոնք էականապես կործանում են երկիրս»: