Ռուբիոն ՄԱԿ-ին կոչ է արել դադարեցնել Հորմուզի նեղուցում Իրանի կողմից «ապօրինի ականապատումն ու տուրքերի գանձումը»

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ քննարկել է Հորմուզի նեղուցում Իրանի գործողություններին հակազդելու ԱՄՆ ջանքերը։

«Պետքարտուղարը քննարկել է նաև ԱՄՆ ջանքերը՝ ուղղված Իրանի Իսլամական Հանրապետության կողմից Հորմուզի նեղուցում ապօրինի ականապատման և տուրքերի (վճարների) գանձման դադարեցմանը, ներառյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի նախագիծը, որը ներկայացրել են ԱՄՆ-ը և Բահրեյնը՝ Պարսից ծոցի այլ գործընկերների աջակցությամբ»,- հայտնում է Պետքարտուղարությունը։

Ռուբիոն քննարկել է նաև ՄԱԿ-ի աշխատանքում նախագահ Դոնալդ Թրամփի՝ «վերադարձ արմատներին» տեսլականի առաջմղումը, որը ենթադրում է ավելի հոծ և հաշվետու կազմակերպություն։

Պետքարտուղարն ընդգծել է այս ջանքերին ՄԱԿ-ի անդամ պետությունների լայն շրջանակի ցուցաբերվող ճնշող աջակցությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *