Գրիգորյանն ու Բուդրիսը քննարկել են տարածաշրջանային կապակցվածության և խաղաղության օրակարգը


Աշխարհ


Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող  Լիտվայի Հանրապետության ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսի գլխավորած պատվիրակությանը:
 
Ողջունելով ս.թ. մայիսի 19-ին երկու երկրների արտաքին գործերի նախարարների միջև ստորագրված ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիրը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է Լիտվայի ակտիվ ներգրավվածությունը Հայաստանի դիմադրողականության ավելացման ծրագրերում։
 
Նախարար Բուդրիսի խնդրանքով փոխվարչապետը խոսել է նաև տարածաշրջանային կապակցվածության օրակարգի, Հայաստանի կայուն զարգացման ու խաղաղության տեսլականի մասին։
 
ԵՄ աջակցությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող լայնածավալ բարեփոխումների համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են ոլորտային համագործակցության հեռանկարներին և պատրաստակամություն հայտնել՝ կիսվելու իրենց կուտակած փորձով։




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *