CRS․ ԱՄՆ ռազմաօդային ուժերը Իրանի դեմ գործողության ընթացքում կորցրել են 42 օդանավ և ԱԹՍ

ԱՄՆ ռազմաօդային ուժերը (ՌՕՈւ) Իրանի հետ հակամարտության ընթացքում ընդհանուր առմամբ կորցրել են 42 թռչող սարք։ Այդ մասին վկայում է ԱՄՆ Կոնգրեսի հետազոտական ծառայության (CRS) զեկույցը։

Փաստաթղթի համաձայն՝ ամենամեծ կորուստները բաժին են ընկել անօդաչու ավիացիային․ ոչնչացվել են 24 MQ-9 Reaper հարվածային-հետախուզական ԱԹՍ, ինչպես նաև մեկ MQ-4C Triton հետախուզական անօդաչու։

Լուրջ վնասներ է կրել նաև օդային լիցքավորող ինքնաթիռների պարկը։ Ինչպես նշվում է զեկույցում, ռազմաօդային ուժերը կորցրել են յոթ KC-135 Stratotanker օդային տանկեր։ Դրանցից մեկը կործանվել է Իրաքում, ևս հինգը վնասվել են գետնին՝ Սաուդյան Արաբիայում իրանական հարձակման ընթացքում։

Մարտական ավիացիայի կորուստների թվում նշվում են F-15E Strike Eagle չորս կործանիչ-ռմբակոծիչ և A-10 Thunderbolt II գրոհիչ։ CRS-ի տվյալներով՝ F-15E-ներից երեքը խոցվել են Քուվեյթի երկնքում բարեկամական կրակից, ևս մեկը՝ Իրանի հակաօդային պաշտպանության միջոցներով։

Որոնողափրկարարական գործողությունների ընթացքում ամերիկացի զինվորականները դիտավորյալ ոչնչացրել են գետնին գտնվող MC-130J Commando II հատուկ գործողությունների երկու ինքնաթիռ։ Վնաս է հասցվել նաև HH-60W Jolly Green II ուղղաթիռին։

Բացի այդ, զեկույցում նշվում է E-3 Sentry հեռահար ռադիոլոկացիոն հայտնաբերման ինքնաթիռի և հինգերորդ սերնդի նորագույն F-35A Lightning II կործանիչի վնասման մասին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *